Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ տեսանելի ապագայում Եվրոպայում ամեն դեպքում ստեղծվելու է Սուպերլիգա։
«Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Ֆուտբոլն անընդհատ զարգանում է, դառնում ավելի լավը։ Սակայն չգիտենք, թե ինչով դա կավարտվի։ Թոփ ակումբները գնալով ավելի շատ գումար են պահանջում, որպեսզի վճարեն ավելի ու ավելի թանկարժեք ֆուտբոլիստներին։
Սուպերլիգան կունենա այլ ձևաչափ և նման չի լինի ավելի վաղ ներկայացվածին, որովհետև դա աղետ էր։ Բայց այդ մրցաշարը կլինի։ Հիմա ֆուտբոլային առաջնորդների միջև բացակայում է ֆուտբոլի արդյունաբերությունը բարելավելու վերաբերյալ երկխոսությունը։
Չեմ հասկանում, թե ինչու ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և տարբեր լիգաները չեն խոսում իրար հետ»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդոն։