Գերմանական «Լայպցիգը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Մարկո Ռոզեի նշանակման մասին:
45-ամյա գերմանացի մասնագետն ու «Լայպցիգը» ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ռոզեն մարզչական կարիերայի ընթացքում մինչև այժմ գլխավորել էր ավստրիական «Զալցբուրգը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Հիշեցնենք, որ «Լայպցիգը» Դոնեցկի «Շախտյորին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 1-4 հաշվով պարտվելուց հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր իտալացի 36-ամյա մասնագետ Դոմենիկո Տեդեսկոյին, որը գերմանական թիմը գլխավորում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից:
«Լայպցիգը» Բունդեսլիգայում անցկացրած 5 խաղից հետո նույնքան միավորով 11-րդն է:
Welcome to Leipzig, Marco! 👋
— RB Leipzig English (@RBLeipzig_EN) September 8, 2022
All the details on our new boss ⬇️


