Logo

Ռոտենը՝ Ռամոսին. «Լռի՛ր և աշխատանքդ կատարի՛ր»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:36 / 05.04.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը քննադատել է պաշտպան Սերխիո Ռամոսին:

«Հանդիպումներից առաջ Սերխիո Ռամոսը հայտարարում է, որ մտադիր է մնալ ՊՍԺ-ում: Հաշվի առնելով, թե քանի հանդիպում է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում՝ ինչպիսի՜ անակնկալ: Նա մոռացել է, որ ամսական ավելի քան 1 մլն եվրո է աշխատում:

Այո՛, դու հաղթել ես բոլոր հնարավոր տիտղոսները, սակայն մնալով ակումբում՝ լռի՛ր ու աշխատանքդ կատարի՛ր»,- 44-ամյա ֆրանսիացու խոսքը փոխանցում է Goal-ը:

Հիշեցենք, որ 36-ամյա իսպանացին փարիզյան ակումբի շարքը համալրել է նախորդ տարվա ամռանը, սակայն ընդամենը 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում: 

Սերխիոյի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:     

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ