ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական ակումբի հարձակվողներ Լիոնել Մեսիին ու Նեյմարին` «Ռեալից» կրած պարտության համար։
«Մեսին ու Նեյմարը երկու պայմանագրայիններ են։ Ցավում եմ Լեոյի մասին նման կերպ արտահայտվելու համար, բայց իրականում հենց այդպես է։ Նա խաղադաշտում քայլում է։
Ասում են, որ նա մասնակցել է պրեսինգին, բայց նա ընդամենը 10 մետր է արագացել։ Երկրորդը կորցնում էր գնդակները։ Ես անվանում եմ «երկրորդ», քանի որ հաճելի չէ նրա անունը տալը։
ՊՍԺ-ում խաղալու ամբողջ ժամանակահատվածում նա կեսից շատ խաղերը բաց է թողել։ Մեսի ու Նեյմար, կանգ առեք։ ՊՍԺ-ի խնդիրը նրանց մեջ է»,- Ռոտենի խոսքն է հաղորդում RMC Sport-ը։


