Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի (1577-1640) 300 տարի կորած համարվող կտավը՝ «Սուրբ Սեբաստիանի մասին հոգ տանող երկու հրեշտակ»-ը, վաճառքի է հանվել Sotheby's-ում ավելի քան 7,6 միլիոն դոլարով, հայտնում է CNN-ը։
Կտավը հայտնաբերվել է 60 տարի առաջ՝ ԱՄՆ Միսուրի նահանգում, 15 տարի առաջ այն վաճառվել է որպես նկարիչ Լորան դը լա Հայրի (1606-1656) ստեղծագործություն։ Ենթադրություններից հետո, որ նկարի հեղինակը կարող է լինել Ռուբենսը, Sotheby's-ը ռենտգենյան լուսանկարներ է արել և արխիվային հետազոտություն անցկացրել, որն ապացուցել է նրա հեղինակությունը:
Թե ինչպես է նկարը հայտնվել ԱՄՆ-ում՝ անհայտ է։


