Լա լիգան հեռարձակող Mediapro ընկերության ղեկավար Ժաումե Ռուրեսը խոսել է իսպանական ֆուտբոլում Մադրիդի «Ռեալի» կարգավիճակի մասին:
«Կասկած չկա՝ «Ռեալն» զգալի կշիռ ունի: Տրամաբանական է, որ դա ազդում է բազմաթիվ մարմինների վրա, այդ թվում՝ մրցավարների ու լրագրողների:
Այս ամենը, սակայն, վաղուց է հայտնի, ու մենք պետք է դրանով ապրենք»,- Marca-ն մեջբերում է Ռուրեսի խոսքը: