Logo

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:42 / 02.09.2022Վիդեո
Արթուր Յուսուպով

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է օգոստոսի լավագույն գոլը:

Լավագույնն է ճանաչվել «Սոչիի» ռուս կիսապաշտպան Արթուր Յուսուպովի՝ «Ռոստովի» դեմ 6-րդ տուրի խաղում խփած գոլը (2-2):

Լավագույնի կոչմանը հավակնում էր նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասն ուղարկած երկրորդ գնդակը տուգանային հարվածով: «Կրասնոդարն» այդ խաղում հաղթել էր 4-1 հաշվով, իսկ 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ:

Մյուս հավակնորդներն էին «Կրասնոդարի» մեկ այլ ֆուտբոլիստ Քրիստիան Ռամիրեսը, Քուինսի Պրոմեսը («Սպարտակ»), Գուստավո Մանտուանը («Զենիթ»), Իբրոգիմխալիլ Յուլդոշևը («Նիժնի Նովգորոդ»), Արթուր Յուսուպովը («Սոչի»), Կիրիլ Նաբաբկինը (ԲԿՄԱ) և Մոհամեդ Կոնատեն («Ախմատ»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա