Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Վորոնեժի «Ֆակելի» հետ։
13-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ դիպուկ իրացնել «Կրասնոդարի» կալումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։ Նախորդ խաղում 11-մետրանոցից վրիպել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը կրասնոդարցիների մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման ու դեղին քարտ ստացավ 82-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ևս «Կրասնոդարի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Կրասնոդարը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Եկատերինբուրգի «Ուրալից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Ֆակել» - «Կրասնոդար»՝ 0-0
Վրիպում 11-մետրանոցից՝ Ջոն Կորդոբա, 13 («Կրասնոդար»)


