Logo

ՌՊԼ-ը ներկայացնող ակումբը ցանկանում է ձեռք բերել Կովալենկոյին

22:29 / 30.12.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, հայտնում է «Чемпионат»-ը։

Մերձմոսկովյան ակումբն այժմ տրանսֆերային արգելք ունի և չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել։ «Խիմկին» 21-ամյա Կովալենկոյի հետ պայմանագիր կարող է կնքել միայն դրա հանվելուց հետո։

Ալեքսանդր Կովալենկոն 2024 թ. ամռանն է Սակնտ Պետերբուրգի «Զենիթից» 2 միլիոն եվրոյով համալրել «Օրենբուրգի» կազմը։ Նա նոր ակումբում 16 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանն «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա