Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոստովի» ռուս կիսապաշտպան Դանիիլ Ուտկինը, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
«Ռոստովի» 22-ամյա նորեկը հուլիսին մասնակցել էր ՌՊԼ-ի նոր մեկնարկած մրցաշրջանի 3 խաղի, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հուլիսի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, «Սպարտակի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը և ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցյալ ամիս մասնակցել էր ՌՊԼ-ում անցկացված բոլոր՝ 3 խաղերին, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 22-ամյա ֆուտբոլիստը դարձել էր Ռուսաստանի առաջնության պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մրցաշրջանի մեկնարկային 3 տուրում գոլ է խփել:


