Logo

Ռոբերտ Արզումանյանի և «Նոայի» համագործակցությունն ավարտվել է

17:24 / 29.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Նոայի» և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նոան» շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Արզումանյանին 1 տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ 37-ամյա մասնագետը 2020-2022 թվականներին Երևանի «Ուրարտուի» համակարգում է եղել: Արզումանյանն «Ուրարտուի» գլխավոր թիմը մարզել էր 2021-2022 թվականներին: Ռոբերտ Արզումանյանը 2019-2020 թվականներին Երևանի «Փյունիկի» համակարգում զբաղեցրել էր տարբեր հաստիքներ՝ լինելով նաև գլխավոր թիմի մարզչական շտաբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ