Logo

Ռոբերտ Դարբինյանը վերադարձավ «Շիրակ»

22:51 / 28.01.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

27-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը մրցելույթները կշարունակի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գյումրիի «Շիրակում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի պայմանագրից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Գյումրիի թիմին ֆուտբոլիստը միացել է անվճար՝ համաձայն Transfermarkt-ի:

Մրցաշրջանի առաջին հատվածը Դարբինյանն անցկացրել է Երևանի «Արարատում»: Նա «Շիրակի» մարզական պատիվը պաշտպանել է նաև 2014/15 մրցաշրջանում և 2016-2018 թվականներին:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Դարբինյանը մասնակցել է 14 խաղի, զգուշացվել 2 դեղին քարտով: Transfermarkt-ը Դարբինյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 հազար եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ