Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ներկա է Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերին։ Լեգենդար մարզիկը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։
«Իմ խորին շնորհակալությունը Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիային, տեղի կազմակերպիչներին և կամավորներին՝ այս գեղեցիկ Սիլեզիա մարզում հյուրընկալության և մրցաշարի լավ կազմակերպվածության համար:
Շնորհակալություն բոլոր աթլետներին և մարզիչներին՝ իրենց հիանալի ելույթների և ամբողջ մրցաշարի ընթացքում գեղեցիկ թիմային ոգու համար: Հուսամ՝ բոլորիդ կրկին կտեսնեմ շուտով»,- գրել է Էմմիյանը Ֆեյսբուքյան էջում:
Եվրոպական խաղեր․ Աթլետիկայի Հայաստանի հավաքականի մարզիչի ամփոփումը


