Logo

Ռոբերտ Լևանդովսկին 33 տարեկան է (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.08.2021Վիդեո
Լևանդովսկին 33 տարեկան է տեսանյութ - Ռոբերտ Լևանդովսկին 33 տարեկան է (տեսանյութ)

Լեհաստանի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին այսօր տոնում է իր ծննդյան 33-րդ տարեդարձը:

Ռմբարկուական բացառիկ հատկանիշներով աչքի ընկնող լեհն իր մարզական կարիերայի ընթացքում անցկացրել է 632 ակումբային խաղ, հավաքականի կազմում՝ 122 հանդիպում: Լևանդովսկին դարձել է 531 գոլի հեղինակ, կատարել է 151 գոլային փոխանցում:

Լևանդովսկին իր մարզական կարիերայի ընթացքում նվաճել է 25 տիտղոս, 2020 թվականին արժանացել է ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին, 8 անգամ դարձել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ՝ Գերմանիայի(2020, 2021թթ.):

Ստորև ներկայացնում ենք Ռոբերտ Լևանդովսկիի մարզական կարիերայի ամենաանմոռանալի պահը, երբ լեհն 9 րոպեում 5 գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը՝ սահմանելով Գինեսի 4 ռեկորդ(Բունդեսլիգայի ամենաարագ հեթ-տրիկը(3 րոպե 22 վայրկյան), Բունդեսլիգայի ամենաարագ պոկերը(5 րոպե 42 վայրկյան), Բունդեսլիգայի ամենաարագ պենտա-տրիկը(8 րոպե 59 վայրկյան), Բունդեսլիգայի խաղում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստի խփած ամենաշատ գոլերը(5 գոլ):

Screenshot 3 1 960x542 - Ռոբերտ Լևանդովսկին 33 տարեկան է (տեսանյութ)
Լևանդովսկին՝ Գինեսի գրքի 4 առանձին պաշտոնական վկայական ստանալիս

Լևանդովսկի՝ 5 գոլ 8 րոպե 59 վայրկյանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ