Logo

Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել

15:21 / 08.08.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել ու բաց կթողնի «Կոմոյի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Լեհ հարձակվողը մկանային անհանգստություն է զգում ու գուցե բաց թողնի նաև 2025/26 մրցաշրջանի առաջին հանդիպմանը։ Ամեն ինչ պայմանավորված է վերականգնման ընթացքով։ 

 36-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում 52 խաղում խփել է 42 գոլ, կատարել է 3 ասիստ։

Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Հանդիպումները կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ