Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, 2025 թվականի հունվարից նա «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։
«Ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ` Թարխան Ջաբրաիլովը նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում։
Թարխան Սաիդ-Մագոմեդովիչը մեծ փորձ ունի կառավարման և կազմակերպչական ոլորտում, ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ և եղել է «Ծառայություն մարդկանց» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը»,- նշված է ակումբի հայտարարությունում: