
տուր
01 Հունվար 1970 - 13:14
- 
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ Անգլիայի Պրեմիեր լիգա հավանական տեղափոխությունը:
«Եթե հարցին պատասխանեմ հնարավորինս եսասիրաբար, ապա հույս կհայտնեմ, որ այդ տեղափոխությունը տեղի չի ունենա: Հուսով եմ՝ նա կմնա «Բարսայում»: Նա լավագույններից մեկն է կամ նույնիսկ լավագույնը մարզաձևի պատմության մեջ, ուստի եթե նրա հետ պայմանագիր կնքեն մեր գլխավոր մրցակիցները, ապա դա հաստատ լավ նշան չի համարվի:
Մեսին ֆանտաստիկ խաղացող է, չեմ կասկածում, որ Պրեմիեր լիգայում կցուցադրի ճիշտ նույն որակյալ ֆուտբոլը, նույն ոգին և մնացած այլ բաները, որ կար նաև «Բարսայում» հանդես գալիս: Ես այսպես եմ հասկանում՝ «Լիվերպուլը» բացառում է Լիոնելի՝ մեր ակումբ տեղափոխության հնարավորությունը, ուստի չէի ցանկանա, որ նա նույնիսկ մոտ գար Պրեմիեր լիգային: Հուսով եմ՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա է: Տեսնենք:
Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» այժմ անորոշություն է տիրում: Հուսով եմ՝ նրանք այդ ամենից գլուխ կհանեն: Եթե Մեսին տեղափոխվի Պրեմիեր լիգա, ապա մենք կընդունենք դա: Տղաների համար հիանալի կլինի խաղադաշտում նրա հետ մրցելը:
2 անգամ եմ խաղացել նրա դեմ, և դրանք իմ կարիերայի ամենածանր հանդիպումներն են եղել: Մեսիի դեմ խաղալիս հարկավոր է միշտ կենտրոնացած գործել, նա կարող է հանկարծակիորեն «բացվել» և անել այն, ինչ ցանկանում է։ Մեսին մեծագույն ֆուտբոլիստ է, հնարավոր է, նաև լավագույնն է պատմության մեջ: Հուսով եմ՝ նա կշարունակի խաղալ Իսպանիայում»,- Ռոբերտսոնի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
Մեսիի հայրը հայտարարել է, որ որդին կարող է մնալ «Բարսելոնայում»

