Logo

Ռոբերտսոն. «Ցավում եմ, որ կրկին չարդարացրինք երկրպագուների սպասելիքները»

23:31 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն ամփոփել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բրայթոնից» կրած պարտությունը (1-2):

«Խորապես հիասթափված ենք: Կարծում եմ, որ գավաթային լավ հանդիպում էր սկզբից մինչև վերջ, և երկու թիմերն էլ պահպանում էին շանսեր:

Այսօր մենք ավելի մրցունակ էինք, քան երկու շաբաթ առաջ: Մենք պահեր էինք ստեղծում և ավելի կոմպակտ գործում, բայց ամեն դեպքում դուրս մնացինք գավաթից:

«Լիվերպուլի» պես ակումբում երկրպագուների սպասելիքները մեծ են, և մեկ ճշգրիտ հարվածից հետո պարտվելը հիասթափեցնում է: Մենք պետք է սկսենք հաղթել: Ցավում եմ, որ կրկին չարդարացրինք երկրպագուների սպասելիքները»,- Ռոբերտսոնի խոսքը մեջբերում է BBC-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ