Logo

Ռոբերտո Բաջո. «Հուսով եմ՝ Իտալիան վերջապես կվերադառնա աշխարհի առաջնություն»

14:54 / 07.12.2025Ֆուտբոլ
null

Լեգենդար Ռոբերտո Բաջոն հույս է հայտնել, որ Իտալիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո կվերադառնա ֆուտբոլի աշխարհի առաջնություն, հաղորդում է Նիկոլո Սկիրան:

«Հուսով եմ՝ Իտալիան վերջապես կվերադառնա աշխարհի առաջնություն։ Հուսով եմ՝ նրանք այնտեղ կլինեն, որպեսզի չհիասթափեցնեն այն մարդկանց, որոնք սպասում են Իտալիային կրկին տեսնել Մունդիալում»,- ասել է Իտալիայի հավաքականի լեգենդար, նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ իտալացիները գարնանն անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում կընդունեն Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, որին հաղթելու դեպքում եզրափակիչում ուղեգիրը կվիճարկեն Ուելս - Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ