«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին ուշագրավ հայտարություն է արել Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Պարի Սեն-Ժերմենի» վերաբերյալ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ես ուզում եմ հաղթել ՊՍԺ-ին: Սա գլխավոր շարժառիթներից է, որ գլխավորել եմ «Մարսելը»: ՊՍԺ-ն ներկայացնում է հզորություն, իսկ ես չեմ սիրում գերիշխանություն:
Նրանք տարիներ շարունակ հաղթում են այս երկրում ամեն ինչ՝ չունենալով մրցակիցներ: Ես սա չեմ կարող ընդունել»,- ասել է իտալացի մարզիչը:
Օրեր առաջ «Մարսելը» 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին Լիգա 1-ի շրջանակում:


