Logo

Ռոբերտո Դե Ձերբին գլխավորել է «Մարսելը»

00:38 / 30.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիական «Մարսելը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտո Դե Ձերբիին նշանակելու մասին:

Իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Մարսելի» հետ: Ակումբի պատմությունն ու հեղինակությունը, երկրպագուների կիրքն ու եռանդը, ակումբի սեփականատերերի կողմից ինձ ցուցաբերած վերաբերմունքը որոշիչ դեր են խաղացել այս մարտահրավերն ընդունելու որոշման մեջ:

Պետք է օգնեմ թիմին վերականգնել այն դիրքը, ինչին արժանի է»,- ասել է 45-ամյա մասնագետն ակումբի մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք, որ Դե Ձերբին 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը գլխավորում էր անգլիական «Բրայթոնը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ