Logo

Ռոբերտո դե Ձերբին կարող է գլխավորել իտալական թոփ ակումբ

23:55 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Բրայթոնի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է hitc.com-ը։

Թուրինի «Յուվենտուսը» ծրագրում է ամռանը թիմ հրավիրել 44-ամյա մասնագետին, եթե գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանա իտալացի Մասիմիլիանո Ալեգրին:

Դե Ձերբին 2022 թվականի սեպտեմբերից է գլխավորում «Բրայթոնը», գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Իտալացին հայրենիքում գլխավորել է «Սասուոլոն», «Բենևենտոն», «Պալերմոն», «Ֆոջիան» և «Դարֆո Բոարիոն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ