Logo

Ռոբերտո Մանչինին՝ Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

23:05 / 27.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի Ռոբերտո Մանչինին նշանակվել է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կողմերի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2026 թվականը: Մանչինին տարեկան կվաստակի 20 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը գլխավորում էր իր երկրի՝ Իտալիայի հավաքականը: Նա 2023 թվականի օգոստոսի 12-ին հեռացման դիմում էր գրել, որն ընդունվել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: 

58-ամյա Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից: «Սկուադրա աձուրայի» ղեկին իտալացի մասնագետն անցկացրեց 61 հանդիպում, տարավ 39 հաղթանակ, կրեց 9 պարտություն, իսկ 13 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Իտալիայի հավաքականի ղեկին Ռոբերտո Մանչինին դարձել էր Եվրո-2020-ի հաղթող: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև իտալական «Ֆիորենտինան», «Լացիոն», «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայն» ու ռուսական «Զենիթը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ