Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ասել է, որ չգիտի՝ Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի՞ ԱԱ-2026-ին, թե՞ ոչ:
«Եթե նա մնա հավաքականում, ապա կպայքարի մինչև վերջ ու կփորձի օգնել թիմին, իսկ հեռանալու դեպքում հավերժ կհիշվի որպես լեգենդ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կրիշտիանու Ռոնալդուն 135 գոլով Պորտուգալիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է: «Ալ Նասրի» հարձակվողը նախորդ տարի «Սելեսաուի» կազմում 12 խաղում խփել է 7 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: