Ռոբին վան Պերսին նշանակվել է «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
41-ամյա մասնագետը 2024թ. հուլիսից գլխավորում էր Նիդերլանդների Էրեդիվիզին ներկայացնող «Հերենվենը»։ Նա մարզչական գործունեությունն սկսել է «Ֆեյենորդում» և նախկինում ռոտերդամյան ակումբում եղել է հարձակվողների, տեխնիկայի զարգացման գծով, Մ18, 19 և երիտասարդական թիմերի մարզիչը։
Վան Պերսին ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 1996-2004 և 2018-19թթ., հանդես է եկել «Ֆեյենորդում», 122 խաղում խփել է 46 գոլ, կատարել 16 ասիստ։ Նախկին հարձակվողը խաղացել է նաև Լոնդոնի «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու թուրքական «Ֆեներբահչեում»։ Նա 50 գոլով Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։


