Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու (50 գոլ) Ռոբին վան Պերսին կարող է գլխավորել «Ֆեյենորդը», հայտնում է Voetbal International-ը։
Ռոտերդամյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է հենց Վան Պերսիին։ 41-ամյա մասնագետն այժմ մարզում է «Հերենվենը»։ «Ֆեյենորդի» ղեկավարներն արդեն կապվել են «Հերենվենի» հետ` Վան Պերսիի պայմանագրի խզման հարցում բանակցելու համար։
«Ֆեյենորդն» ու ակումբի նախկին գլխավոր մարզիչ Բրիան Պրիսկեն փետրվարի 10-ին են խզել պայմանագիրը։ Այժմ ակումբը հանդես է գալիս Պասկալ Բոսխարտի գլխավորությամբ։
Ռոբին վան Պերսին ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Ֆեյենորդի» համակարգում եղել է 1996-2004 և 2018-19 թվականներին։ Նա ակումբում 122 խաղում խփել է 46 գոլ, կատարել 16 ասիստ։ Նախկին հարձակվողը հարազատ ակումբում եղել է Մ18, Մ19 և երիտասարդական թիմերի մարզիչը, իսկ 2024թ. հուլիսից գլխավորում է Նիդերլանդների Էրեդիվիզիում հանդես եկող «Հերենվենը»։


