Logo

Ռոբին վան Պերսին կգլխավորի «Ֆեյենորդը»

11:28 / 21.02.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը», հայտնում է The Athletic-ը:

41-ամյա մասնագետը նոր ակումբ կտեղափոխվի «Հերենվենից», որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2024-ի մայիսից:

Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Վան Պերսիի օգնականը կլինի Ռենե Հակեն, որը եղել է Էրիկ տեն Հագի օգնականը: Երկու մասնագետներն էլ կկնքեն 2.5 տարվա պայմանագիր:

Լեգենդար նիդերլանդցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ֆեյենորդում», հիմնական թիմում հանդես է եկել 1998-2004 մրցաշրջանների ընթացքում: 2021-ից մինչև 2024 թվականը նա մարզել է «Ֆեյենորդի» երիտասարդական թիմերը:

«Հերենվենի» ղեկին Վան Պերսին 26 հանդիպում է անցկացրել, տարել է 9 հաղթանակ և կրել է 11 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ