Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոյին կազատազրկվի 9 տարով, հաղորդում է L'Équipe-ը։
Իտալիայի դատարանը բրազիլացուն մեղավոր էր ճանաչել խմբակային բռնաբարության համար: Սակայն անվանի ֆուտբոլիստը խուսափել էր արդարադատությունից՝ փախչելով Բրազիլիա և ազատության մեջ է իր հայրենի քաղաք Սանթոսում։
Իտալական կողմը Բրազիլիայի կառավարությունից պահանջել է, որ Ռոբինյոն պատժվի հայրենիքում։ Բրազիլացիները համաձայնել են բանտարկել Ռոբինյոյին երկու երկրների միջև դիվանագիտական կապերը պահպանելու համար, սակայն՝ «փակ ռեժիմի» պայմանով։
Հիշեցնենք, որ բռնաբարությունը տեղի էր ունեցել 2013 թվականին Միլանի գիշերային ակումբներից մեկում։ Տուժողը 23-ամյա կին էր։


