Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է «Ոսկե գնդակի» մասին։
«Ես երջանիկ եմ, բայց դեռ 100 տոկոսով չեմ գիտակցում, թե ինչ է սա նշանակում։ Այդ մասին կմտածեմ միայն կարիերայի ավարտից հետո։ Երբեք «Ոսկե գնդակի» մասին չեմ երազել, բայց երբ կարճաժամկետ նպատակներ ես ունենում, աշխատում և հետևողական ես, կարող ես հասնել բարձունքների»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ իսպանացի ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ արժանացել էր «Ոսկե գնդակին»։