Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է «Բարսելոնայի» հետ մրցակցության մասին, հայտնում է As-ը:
Նախորդ մրցաշրջանում կատալոնական թիմը հաղթել էր բոլոր չորս «Էլ Կլասիկոները»:
«Ավելի լավ է՝ մոռանանք նախորդ մրցաշրջանը: Պետք է խոստովանել, որ նրանք հիմա ավելի ուժեղ են ու ավելի ինքնավստահ: Բայց մենք նույնպես հիանալի թիմ ունենք:
Առաջիկա «Էլ Կլասիկոն» մեր ստադիոնում է, ուստի պետք է ամեն ինչ ճիշտ ծրագրենք, որ հաղթենք»,- ասել է բրազիլացին:
Կարդացեք նաև՝
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


