Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է թիմում իր դերի մասին:
«Ավելի շատ սիրում եմ խաղալ «9 համարի» դիրքում, սակայն իրականությունն այն է, որ կարող եմ ելույթ ունենալ հարձակման գծի ցանկացած դիրքում:
Փորձում եմ հանգստություն պահպանել: Ես միշտ ցանկանում եմ խաղալ ու դրա մասին տեղյակ եմ պահում մարզչին: Հարգում եմ նրան, քանի որ մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց ցանկանում եմ լինել խաղադաշտում: Ես ցանկանում եմ լինել մեկնարկային կազմում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է clubdeldeportista.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 40 խաղի, խփել 10 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 80 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


