Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Ռոդրիգոն խուսափել է լուրջ վնասվածքից, հայտնում է As-ը։
23-ամյա ֆուտբոլիստն Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ուրուգվայի դեմ հանդիպման 87-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Նայթան Նանդեսի կոպիտ սահանկումից հետո չէր կարողացել շարունակել հանդիպումը։ Այդ խախտման համար Նանդեսը հեռացվել է դաշտից։
Ռոդրիգոն հանդիպումից հետո կաղալով է հեռացել ստադիոնից, սակայն բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա լուրջ վնասվածք չի ստացել։ Ֆուտբոլիստը դեռ պետք է հավելյալ հետազոտվի` վնասվածքի տեսակն ու ապաքինման ժամկետը պարզելու համար։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը չէր կարողացել հաղթահարել Ուրուգվայի հավաքականի արգելքը և պարտվել 11-մետրանոցներով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով։