Logo

Ռոդրիգոն՝ Մոդրիչին. «Լեգե՛նդ, սիրում եմ քեզ»

10:29 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն արձագանքել է թիմակից Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը:

«Հայրիկ, այսօր շատ տխուր օր է ինձ և բոլոր մադրիդիստների համար: Մենք իմացանք, որ դու շուտով այլևս «10» համարով խաղադաշտում չես լինելու:

Դժվար է բառերով ասել, թե ինչ մեծ նշանակություն ես ունեցել այն պահից, երբ ես տեղափոխվեցի այս ակումբ: Սովորել եմ քեզանից և՛ դաշտում, և՛  դաշտից դուրս:

Քո բարձր մակարդակը, առաջատարի ձիրքը և նպատակաուղղվածությունը միշտ կմնան իմ հիշողության մեջ:

Շնորհակալ եմ յուրաքանչյուր ժամի, խորհրդի և օգնության համար: Երազանք էր քեզ հետ այսքան տարիներ կիսելը:

Վայելի՛ր կյանքիդ նոր փուլը: Լեգե՛նդ, սիրում եմ քեզ»,- սոցցանցերում գրել է բրազիլացի վինգերը:

Պաշտոնապես հաստատվել է՝ «Ռեալն» ու Մոդրիչը համաձայնության են եկել, որ խորվաթ կիսապաշտպանը կհեռանա ակումբից ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ