Logo

Ռոդրիգոյի գործակալը հանդիպումներ է նախատեսում անգլիական ակումբների հետ

11:18 / 21.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ, հաղորդում է լրագրող Ժորժե Նիկոլան, որի խոսքն է մեջբերում բրիտանական Goal-ը:

Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Լրագրողի խոսքով՝ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ 

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան բրազիլացու խաղի մեծ երկրպագու է։ Եթե Սավինյոն հեռանա «Մանչեսթեր Սիթիից», իսպանացի մասնագետը կպնդի, որ ակումբն ավարտին հասցնի Ռոդրիգոյին ձեռք բերելու գործարքը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ