Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է մինչև մրցաշրջանի ավարտը խաղադաշտ վերադառնալու ցանկության մասին:
«Ցանկանում եմ մինչև մրցաշրջանի ավարտը վերադառնալ խաղադաշտ, բայց պետք չէ սխալներ թույլ տալ: Նպատակս 6 կամ 7 ամսում վերականգնվելն է: Ամեն ինչ ավելի լավ է ընթանում, քան սպասում էի»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա իսպանացին «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում ստացել էր ծնկի խաչաձև կապանների պատռվածք, իսկ օրեր անց վիրահատվել էր: