«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ թիմի կիսապաշտպան Ռոդրին չի մասնակցի «Սանդեռլենդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպմանը, տեղեկացնում է Sky Sports-ը։
«Ռոդրին հիմա ավելի լավ է զգում, քան օրեր առաջ, բայց նա չի մասնակցի «Սանդեռլենդի» դեմ հանդիպմանը։ Դեռ չգիտեմ՝ Ռոդրին կխաղա՞ «Ռեալի» դեմ, թե՞ ոչ»,- ասել է Գվարդիոլան։
29-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


