Logo

Ռոդրին մեկ տարի անպարտելի է «Մանչեսթեր Սիթիում»

12:59 / 06.02.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին ուղիղ մեկ տարի անպարտելի է ակումբային կարիերայում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում մանչեսթերյան ակումբը փետրվարի 5-ին 3-1 հաշվով հաղթել էր «Բրենթֆորդին», իսկ Ռոդրին անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Նախորդ անգամ Անգլիայի չեմպիոնն իսպանացի կիսապաշտպանի մասնակցությամբ խաղում պարտվել էր 2023թ․ փետրվարի 5-ին, երբ մրցակիցը Լոնդոնի «Տոտենհեմն» էր (0-1): Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարել է 42 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի ու նվաճել 5 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ