Logo

Ռոդրին «Ոսկե գնդակով» այցելել է «Մանչեսթեր Սիթիի» խաղընկերներին

15:21 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակով» այցելել է խաղընկերներին։

Իսպանացի ֆուտբոլիստը նաև տեսաուղերձով դիմել է երկրպագուներին.

«Ողջույն, ես վերադարձել եմ տուն։ Տեսե՛ք` ինչ ունեմ ինձ հետ։ Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար։ Կհանդիպենք շաբաթ»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Սիթիի» մամուլի ծառայությունը։

Ռոդրին «Ոսկե գնդակը» «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին «Էթիհադ» ստադիոնում ներկայացնելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ նոյեմբերի 23-ին կայանալիք խաղից առաջ։

Հիշեցնենք, որ Ռոդրին այժմ ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից։ Նա, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա