Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 23-րդ տուրում 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ:
Կատալոնական ակումբից աչքի ընկան Ռոբերտ Լևանդվովսկին, Իլկայ Գյունդողանն ու Վիտոր Ռոկեն: Բրազիլիացի հարձակվողը գոլից րոպեներ անց հեռացվեց խաղադաշտից: Նախորդ խաղում Ռոկեն դարձել էր հաղթական գոլի հեղինակ։
Չավիի թիմը միավորների թիվը հասցրեց 50-ի ու եզրափակում է լավագույն եռյակը: «Ալավեսը» 12-րդ տեղում է 26 միավորով։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ալավես» - «Բարսելոնա»՝ 1:3
Սամու Օմորոդիոն, 51 - Ռոբերտ Լևանդովսկի, 22, Իլկայ Գյունդոգան, 49, Վիտոր Ռոկե, 63
Հեռացում՝ Վիտոր Ռոկե, 72 («Բարսելոնա»)


