Logo

«Ռոլան Գարոս». 17-ամյա Անդրեևան հաղթեց աշխարհի երկրորդ ռակետին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

22:20 / 05.06.2024Թենիս
null

Ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան դարձավ վերջին 27 տարում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի կիսաեզրափակիչների ամենաերիտասարդ մասնակիցը:

17-ամյա Անդրեևան «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում սենսացիոն հաղթանակի հասավ աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի նկատմամբ: Աշխարհի 38-րդ ռակետը երեք սեթում առավելության հասավ 6-7, 6-4, 6-4 հաշվով, մրցախաղը տևեց 2 ժամ 29 րոպե:

Անդրեևան եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Յասմին Պաոլինիի հետ, որը քիչ առաջ հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինային:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչներում տարիքային նախորդ ռեկորդը պատկանում էր շվեյցարացի Մարտին Հինգիսին, որը 1997 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիրը վիճարկել էր 17 տարեկան 37 օրականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա