Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը (Իսպանիա) կարիերայում առաջին անգամ դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստն անչափ համառ պայքարում 2-6, 6-3, 3-6, 6-4, 6-3 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Մրցախաղը տևեց 4 ժամ 12 րոպե։
Ալկարասը եզրափակիչում մրցելու է Կասպեր Ռուդ (Նորվեգիա, 7-րդ ռակետ) - Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, չորրորդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։