Logo

«Ռոլան Գարոս». Աշխարհի երկրորդ ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ

22:16 / 04.06.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները «Ռոլան Գարոսում» դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Իտալացի թենիսիստը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչում երեք սեթում 6-2, 6-4, 7-6 հաշվով առավելության հասավ աշխարհի 10-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 29 րոպե:

Սիները եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի և 9-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողի հետ:

Ավելի վաղ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ծնկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր հետագա պայքարից,  ավտոմատ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նորվեգացի Կասպեր Ռուդը, որը նախորդ տարի «Ռոլան Գարոսում» հասել էր եզրափակիչ:

Աշխարհի 7-րդ ռակետն էլ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ, աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի և ավստրալացի Ալեքս դե Մինաուրի դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ