Logo

«Ռոլան Գարոս». Աշխարհի երրորդ ու 9-րդ ռակետները քառորդ եզրափակիչում են

23:31 / 02.06.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և 9-րդ ռակետ Օնս Ժաբերը (Թունիս) դուրս են եկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում Գաուֆը 6-1, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլիզաբետա Կոչարետոյի (Իտալիա, 51-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 1 րոպե։

Գաուֆը քառորդ եզրափակիչում մրցելու է Ժաբերի հետ։ Թունիսցի թենիսիստուհին 1/8 եզրափակիչում 6-4, 6-4 հաշվով հաղթեց Կլարա Թաուսոնին (Դանիա, 72-րդ ռակետ)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաև աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան), որը կարիերայի ամենակարճ մրցախաղում (40 րոպե) 6-0, 6-0 հաշվով հաղթել էր Անաստասիա Պոտապովային (Ռուսաստան, 41-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ