Էլինա Ավանեսյան (Ռուսաստան, 70-րդ ռակետ) - Կամիլա Օսորիո (Կոլումբիա, 77-րդ ռակետ) զույգը դուրս մնաց Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի պայքարից։
Ավանեսյանն ու Օսորիոն «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլում համառ պայքարում 6-3, 6-7, 5-7 հաշվով պարտվեցին Ենա Շիբահարա (Ճապոնիա, 279-րդ ռակետ) - Սինյուն Վան (Չինաստան, 37-րդ ռակետ) զույգին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 33 րոպե։
Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» մենախաղի երրորդ փուլում 3-6, 6-3, 7-6 հաշվով հաղթել էր աշխարհի 8-րդ ռակետ Սինվեն Ժենին (Չինաստան) և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Յասմին Պաոլինիի (Իտալիա, 15-րդ ռակետ) դեմ։