Logo

«Ռոլան Գարոս». Դանիիլ Մեդվեդևը 1/8 եզրափակիչում պարտվեց

20:17 / 03.06.2024Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը չկարողացավ դուրս գալ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ:

Ռուս թենիսիստը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի 1/8 եզրափակիչում չորս սեթում 6-4, 2-6, 1-6, 3-6 հաշվով պարտվեց աշխարհի 11-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրին: Ավստրալիան ներկայացնող թենիսիստն առավելության հասավ 2 ժամ 50 րոպե տևած մրցապայքարում:

Դե Մինաուրը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի և դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ