Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (70-րդ ռակետ) վստահ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում` «Ռոլան Գարոսում»։
21-ամյա Ավանեսյանը մրցաշարի առաջին փուլում 6-2, 6-4 հաշվով առավելության հասավ Լին Չժուի (Չինաստան, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 24 րոպե։
Ավանեսյանը երկրորդ փուլում մրցելու է Աննա Բլինկովայի (Ռուսաստան, 55-րդ ռակետ) դեմ։


