Logo

«Ռոլան Գարոս». Էլինա Ավանեսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

15:27 / 03.06.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (70-րդ ռակետ) ավարտեց մրցելույթը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»։

21-ամյա Ավանեսյանը 1/8 եզրափակիչում 6-4, 0-6, 1-6 հաշվով պարտվեց աշխարհի 15-րդ ռակետ Յասմին Պաոլինիին (Իտալիա)։

Պալոլինին դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ելենա Ռիբակինայի (Ղազախստան, չորրորդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա հունիսի 4-ին։

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը երկրորդ տարին անընդմեջ կարողացել էր դուրս գալ «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ։ Նա մրցաշարի երրորդ փուլում 3-6, 6-3, 7-6 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի 8-րդ ռակետ Սինվեն Ժենի (Չինաստան) նկատմամբ։ Դրանից առաջ էլ հայ մարզուհին հաղթել էր չինացի Լին Չժուին (58-րդ ռակետ) ու ռուս Աննա Բլինկովային (55-րդ ռակետ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա