Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» հայտնի են դարձել կանանց մենախաղի քառորդ եզրափակիչի առաջին զույգերը։
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) 1/8 եզրափակիչում 7-5, 6-3 հաշվով հաղթել է Ամանդա Անիսիմովային (ԱՄՆ, 16-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 34 րոպե։
Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի Ցինվեն Չժենը (Չինաստան, 7-րդ ռակետ), որը 7-6 (7-5), 1-6, 6-3 հաշվով առավելության է հասել Լյուդմիլա Սամսոնովայի (Ռուսաստան, 18-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
«Ռոլան Գարոսի» նախորդ երեք տարիների անփոփոխ չեմպիոն Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 5-րդ ռակետ) մոտ է եղել պայքարը լքելուն, սակայն Ելենա Ռիբակինայի (Ղազախստան, 11-րդ ռակետ) դեմ խաղի առաջին սեթը 1-6 հաշվով պարտվելուց հետո քամբեք է արել ու հաջորդ խաղափուլերը հաղթել 6-3, 7-5 հաշվով ու նույնպես քառորդ եզրափակիչում է։
Էլինա Սվիտոլինան էլ (Ուկրաինա, 14-րդ ռակետ) հաղթել է նախորդ տարվա եզրափակիչի մասնակից, աշխարհի չորրորդ ռակետ Ժասմին Պաոլինիին (Իտալիա). գրանցվել է 4-6, 7-6 (8-6), 6-1 հաշիվը։
Քառորդ եզրափակիչում Շվյոնտեկն ու Սվիտոլինան կմրցեն միմյանց դեմ։