Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի` «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում հաղթել է Ալեքսանդր Վուկիչին:
Աշխարհի 24-րդ ռակետն Ավստրալիայի ներկայացուցչին հաղթել է 6-4, 6-4, 6-4 հաշվով: Խաչանովն աշխարհի 80-րդ ռակետի դեմ մրցախաղում հաղթանակի է հասել 2 ժամ 11 րոպեում:
29-ամյա թենիսիստը երկրորդ շրջանում կմրցի Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) - Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա) դիմակայության հաղթողի դեմ: