Logo

«Ռոլան Գարոս». Խաչանովը մեկնարկեց հաղթանակով, Նադալը պարտվեց աշխարհի չորրորդ ռակետին

20:59 / 27.05.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում վստահ հաղթանակ տարավ:

Խաչանովը երեք սեթում 6-2, 6-0, 7-6 հաշվով հաղթեց հնդիկ Սումիթ Նագալին (95-րդ ռակետ): Աշխարհի 18-րդ ռակետն առավելության հասավ 2 ժամ 47 րոպե տևած պայքարում:

Խաչանովը երկրորդ շրջանում կմրցի Յոզեֆ Կովալիկի (Սլովակիա) հետ:

Լեգենդար իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն էլ առաջին շրջանում երեք սեթում 3-6, 6-7, 3-6 հաշվով պարտվեց աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե: Սա 37-ամյա Նադալի (275-րդ ռակետ) համար չորրորդ պարտությունն է «Ռոլան Գարոսի» պատմության մեջ:

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Զվերևը երկրորդ շրջանում կմրցի Դավիդ Գոֆեն (Բելգիա) - Ջովանի Մպետչի Պերիկարի (Ֆրանսիա) դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ